Հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոտմետր հեռավորության վրա. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց, թե Ջերմուկի հատվածում հակառակորդը իր գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։

 

«Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ», - հայտարարեց ԳՇ պետը։

 

Նա նշեց, թե մխրճումները Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով։

 

«Որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ», - տեղեկացրեց Ասրյանը։

 

ԳՇ պետի խոսքով՝ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։

 

Հիշեցնենք` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանել են Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքներին։

Քաղաքականություն

Պատահարներ