Իրանը մոտ 40.000-անոց զորք է կուտակել Հայաստանի սահմանին. Նաիրի Հոխիկյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մոտ 40.000-անոց զորք է կուտակել Հայաստանի սահմանին՝ հայտարարելով, որ թույլ չի տա հարձակում հարևան երկրի տարածքի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:
 

«Միաժամանակ իրանական կողմը նշում է, որ Թուրքիան էլ իր հերթին 45,000 զինվոր է մոտեցրել Հայաստանի սահմանին»,- գրել է վերլուծաբանը։

 

Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա»-ն, հղում տալով «որոշ ոչ պաշտոնական աղբյուրների», թելեգրամյան էջում գրել էր .

 

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տասնյակ հազարավոր զորքեր է տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Սահմանին տեղակայվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության բանակի զրահատանկային ստորաբաժանումներ»:

Քաղաքականություն