«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է». ԱՆ-ը` վիրավորում ստացած քաղաքացիական անձանց մասին

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

 

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:

 

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

Քաղաքականություն

Պատահարներ