Զինված բախումներ են սկսվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի ողջ երկայնքով. կան զոհ և վիրավորներ

Ղրղզստանի և Տաջիկստանի զինվորականների միջև զինված բախումներ են տեղի ունենում երկու երկրների սահմանի ողջ պարագծով: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:
 

Ղրղզական պաշտպանական կառույցները հաղորդել են, որ կրակը բացել է տաջիկական կողմը, ինչին պատասխանել է ղրղզական կողմը: Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն իր հերթին հայտնել է, որ ղրղզ սահմանապահները, խախտելով պայմանավորվածությունը, գրոհել են «Իսֆարա» սահմանապահ ջոկատի «Դուշանբե» սահմանապահ դիրքը։


Հաղորդվում է, որ Տաջիկստանի մեկ սահմանապահ է զոհվել, երեքը վիրավորվել են:

 

Նշենք, որ և՛ Ղրղզստանը, և՛ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են: 

Քաղաքականություն

Պատահարներ