ՀՀ ՊՆ-ն հաստատում է Բաքվի կողմից 32 հայ զինծառայողների աճյունները հայկական կողմին փոխանցելու մասին տեղեկությունը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է հայկական կողմին 32 զոհված հայ զինծառայողների աճյունները փոխանցելու մասին տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ մասին հաղորդել էր ТАСС-ը: 

 

«Բաքուն Երևանին է հանձնել սեպտեմբերի 12-14-ը երկու երկրների սահմանին սրման ժամանակ զոհված 32 հայ զինվորների աճյունները», - գրել էր կայքը՝ հղում անելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական ​​հանձնաժողովը»:

 

Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ունի 135 զոհ: Թիվը վերջնական չէ:

Քաղաքականություն