Ղրղզստանում այսօր սգո օր է հայտարարվել

Ղրղզստանում այսօր սգո օր է հայտարարվել: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ պետական ​​դրոշները կիջեցվեն ամբողջ երկրում: Մշակութային հաստատություններին և հեռուստառադիոընկերություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային հաղորդումները։
 

Վերջին տվյալներով՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտության հետևանքով զոհվել է 59 ղրղզ։
 

Տաջիկստանում զոհվել է 28 խաղաղ բնակիչ։ Յուրաքանչյուր կողմից երեխաներ են մահացել:
 

Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել սահմանի 70 վիճելի հատվածների շուրջ։

Քաղաքականություն

Պատահարներ