Մոսկվան ողջունել է Թուրքիայի և Սիրիայի բանակցությունների գաղափարը

Մոսկվան պաշտպանում է Թուրքիայի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման գաղափարը, անհրաժեշտության դեպքում պատրաստ հարթակ տրամադրել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

 

«Իհարկե, մենք կարծում ենք, որ հանդիպումը օգտակար կլիներ։ Խոսքը շփումների հաստատման մասին է, առայժմ ռազմական եւ հատուկ ծառայությունների գծով. նման շփումներ կային։ Մենք դրանք պաշտպանում ենք, խրախուսում ենք, որպեսզի նրանք հանդիպեն, ընդհանուր հայտարարներ գտնեն դիրքորոշումներում»,- ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

 

Նա ընդգծել է, որ Մոսկվան «հանդես է գալիս Անկարայի եւ Դամասկոսի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման օգտին, ինչպես տեղի է ունենում տարածաշրջանի այլ երկրների հետ»։

 

«Եթե նրանք ցանկանան, մենք միշտ պատրաստ ենք ընդունել նրանց, իհարկե։ Որքան հանդիպումներ ենք մենք կազմակերպել տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւաչափերով։ Մենք միշտ պատրաստ ենք տրամադրել մեր օգնությունը»,- ավելացրել է փոխնախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ