Starlink ցանցը հասանելի է դարձել Երկրի բոլոր մայրցամաքներում. Իլոն Մասկ

Starlink արբանյակային ինտերնետ ցանցը սկսել է գործել Երկրի բոլոր մայրցամաքներում, ասել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը։ Այս մասին գրում է Meduza-ն:
 

«Starlink-ն այժմ ակտիվ է բոլոր մայրցամաքներում, ներառյալ Անտարկտիդայում», - գրել է նա Twitter-ում:
 

2019 թվականից ընկերությունն արդեն ավելի քան երեք հազար արբանյակ է արձակել տիեզերք՝ Starlink ցանցը տեղակայելու համար։ Ընդհանուր առմամբ, SpaceX-ը նախատեսում է 42000 արբանյակ ուղարկել Երկրի ցածր ուղեծիր։

Քաղաքականություն

Պատահարներ