ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ գիշեր ադրբեջանցիները պետք է հասնեին Նախիջևան և կտրեին Զանգեզուրը․ Աղազարյան

Մեր երկրում պատերազմ չի կարող սկսվել, քանի որ մենք պատերազմի մեջ ենք։ Այս մասին «Ռադիո Ավրորայի» ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

 

Լրագրողի դիտարկմանը, որ այս ամենի հետ մեկտեղ մենք գնում ենք խաղաղության մեր երկրի հետ պատերազմող Ադրբեջանի հետ՝ Աղազարյանն ասաց․ 

«Երկրներ են եղել, որ 100 տարի իրար հետ կռվել են, հետո գնացել են խաղաղության։ Երկրներ են եղել, որ միլիոններով իրար կոտորել են, հետո գնացել են խաղաղության, բա ի՞նչ եք առաջարկում,  դուք ուզու՞մ եք, որ մենք մեր հարևանների հետ հավերժ պատերազմի մեջ մնանք։ Խաղաղության գնալ և խաղաղության պայամանագիրը մենք չպետք է դարձնենք իդեաֆիքս։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է ուժեղացնենք մեր պաշտպանողականությունը»։ 

 

Աղազարյանի խոսքով՝ Հայաստանը գնում է պաշտպանողականության ուժեղացման, որպեսզի հայկական կողմի խոսքը կշիռ ունենա։ 

 

Պատգամավորն անդրադարձավ նաև բանակի բյուջեին՝ ասելով, որ մեր բանակի բյուջեն բավականին մեծացվել է։ 

 

«Այսօր միջին սպայական կազմը շատ լավ բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Ես ունեմ երիտասարդ ընկերներ և շփվում եմ իրենց հետ, նրանք շատ լավ  բարոյահոգեբանական վիճակում են, քանի որ զգում են, որ պետությունն իրենց կողքին է։ Դրա արդյունքով էր, որ դիմակայեցինք Ադրբեջանի կողմից վերջին ոտնձգությանը։ Սա պարզունակ իրավիճակ չէր, իրականում Ադրբեջանի նպատակը Նախիջևան հասնելն էր և թող ոչոք  չփորձի դա ժխտել։ Այդ գիշեր ադրբեջանցիները պետք է հասնեին Նախիջևան և կտրեին Զանգեզուրը»,- մեր եթերում ասաց Աղազարյանը։ 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ