Թուրքական խոշորագույն բանկը դադարեցրել է ռուսական «Միր» վճարային համակարգի հետ աշխատանքը

Թուրքական  խոշորագույն  «Türkiye İş Bankası» բանկը հայտարարել է, որ դադարեցրել է աշխատանքը ռուսական Mir վճարային համակարգի հետ։  Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է թուրքական Bloomberg HT հեռուստաալիքը։

 

Բանկում նշել են, որ իրենք նման որոշում են կայացրել այն պատճառով, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին, ԱՄՆ գանձապետարանը սպառնացել էր պատժամիջոցներով այն ընկերություններին, որոնք օգնում են Ռուսաստանի իշխանություններին օգտագործել «Միր» քարտերը Ռուսաստանի Դաշնությունից դուրս։

 

Սեպտեմբերի 19-ի երեկոյան İşbank բանկոմատները դադարեցրել են թուրքական լիրայի թողարկումը ռուսական Mir վճարային համակարգի քարտերից, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Քաղաքականություն

Պատահարներ