Ապագա Երաժիշտը կյանքը տվել է հանուն հայրենիքի

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Դովլաթբեկյանը գրել է․ 

 

«Ապագա Երաժիշտը կյանքը տվել է հանուն հայրենիքի։
Անուն առ անուն։
Կարեն Գասպարյան 

Թշնամու հարձակման ժամանակ իր կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերեց «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ»-ի Ժողովրդական գործիքներ բաժնի քաջարի ուսանող Կարեն Գասպարյանը:

«Հումորասեր». այսպես են բնորոշում ընկերները:

Կարենի վառ կերպարը, մարդկային բարձր հատկանիշները միշտ վառ կմնան մեր սրտերում։
Փա՛ռք մեր զինվորներին:

Կարեն Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին 4-րդ գյուղի կենտրոնում գտնվող «Գյուղսովետ» կոչվող շենքում»։

 

Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Քաղաքականություն

Պատահարներ