Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկը․ այնտեղ պատկերված է նաև ՀՀ նախագահը

Ֆրանսիական աշխարհահռչակ Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկը։ 

 

Հայ հասարակության  ուշադրությունը գրավել է ծաղրանկարում պատկերված տղամարդը, որը սելֆի է անում թագուհու դագաղի ֆոնին: Ակնհայտ է, որ պարբերականն այսպիսով հիշատակել է Հայաստանի նախագահին, ով քննարկման առարկա էր դարձել բրիտանական ու միջազգային հեղինակավոր այլ պարբերականների կողմից: 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի նախագահը լուսանկարվել էր Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ, ինչն, ըստ արարողակարգի, արգելված էր: Իսկ լուսանկարչի դերում հանդես էր եկել ՄԲ-ում ՀՀ դեսպանը:

 

ԹԱՐՄԱՑՈՒՄ 

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը բուռն քննադատության թիրախում է հայտնվել և մեղադրվել ոչ հարգալից վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ կնոջ հետ սելֆի է արել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունից րոպեներ առաջ: Եվ հնարավոր է, որ հենց նա է պատկերված հայտնի ամսագրի ծաղրանկարում։ 

Քաղաքականություն

Պատահարներ