«Դիվերսանտ չի եղել, մեր պահեստազորայիններից էր և հիմա ոստիկանությունում է». Սիսիանի համայնքապետի պարզաբանումը

 Այսօր առավոտից սոցիալական ցանցերում պտտվող լուրերը, թե, իբր, մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Սյունիքի մարզի Շաքի գյուղում կասկածելի մարդիկ են հանդիպել, որոնք հարցուփորձ էին անում բնակչության թվի, բանակի մասին, հնարավոր է՝ դիվերսանտներ են, Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հերքեց։

 

«Օրվա ընթացքում մի քանի անգամ գնում եմ գյուղեր. ոչ մի նման բան չկա. դիվերսանտ մինչև հիմա չի հանդիպել՝ այդ թվում Շաքի գյուղում։

Ընդամենը դիրքից իջած պահեստազորային է եղել, մեր պահեստազորայիններից, ով հիմա ոստիկանությունում է»,- այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը։

 

Հակոբջանյանը բնակչությանը հորդորեց՝ նման խուճապային, չճշտված լուրերին չտրվել և չնպաստել գյուղերից մարդկանց դուրս գալուն, ինչին հենց ձգտում է թշնամին։

Քաղաքականություն