Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

 ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Ըստ նրա` Տեր–Պետրոսյանն ու Հարությունյանը մտքեր են փոխանակել Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել էին Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության, ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերն ու դրանց հաղթահարման հնարավոր ելքերը։

 

Նշենք, որ ըստ մամուլի, առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ և Արցախի նախկին նախագահների ու կաթողիկոսների համատեղ հանդիպումը` «3+2+2» ֆորմատով։ Հանդիպման ավարտին սպասվում է համատեղ հայտարարություն, որով սթափության կոչ է արվելու ՀՀ իշխանություններին։

Վեհափառ հայրապետերի, նախկին նախագահների, ինչպես նաև` զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպման առաջարկը սեպտեմբերի 14-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Քաղաքականություն

Պատահարներ