Մի հավատացեք այդ խուլիգաններին. Յեն Գիլանը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի

Deep Purple լեգենդար ռոք խմբի երգիչ Յեն Գիլանն այսօր իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը: Ռոք-վոկալիստը հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի։

 

«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- ասված է երգչի պաշտոնական կայքում:

 

Ավելի վաղ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը նույնպես  հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի։

 

«Կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, եւ վտանգ կա, որ, ինչպես հաճախ է լինում, լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։

 

Հայաստանը նավթից, գազից եւ այլ նշանակալի հարստությունից զուրկ փոքրիկ երկիր է, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի, որը շրջապատված է դաժան բռնապետություններով:

 

Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է, որն ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1,2 միլիոն հայ էր սպանվել էր դաժան էթնիկ զտումների միջոցով, որոնք Թուրքիան մինչ օրս հերքում է:

 

Այսօր Հայաստանը նորից ուզում են ջնջել աշխարհի երեսից։

 

Մի քանի օր առաջ Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի խաղաղ գյուղերը հարձակման ընթացքում, որի նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին:

 

Հայաստանը գրեթե անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների պիղծ դաշինքի դեմ եւ գոյատեւելու համար Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի»,- ասել էր Բրայան Մեյը։

Քաղաքականություն

Պատահարներ