ՆԱՍԱ-ն հրապարակել է Հայաստանում Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջացած հրդեհները ներկայացնող քարտեզ

ՆԱՍԱ-ն ցույց է տվել Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանի սահմանամերձ հատվածներում առաջացած կրակային գոտիները: 

 

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը տրամադրում է այս տվյալները որպես իր FIRMS (Fire Information Resource Management System) գեոտեղեկատվական համակարգի մի մաս, որը վերահսկում է հրդեհները ամբողջ աշխարհում: 

 

Քարտեզը հաստատում է, որ հրդեհներ հիմնականում տեղի են ունեցել Վարդենիսի, Ջերմուկի և Սիսիանի հատվածներում, ավելի քիչ՝ Գորիսի հատվածում։ 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետանային գնդակոծության է ենթարկել հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 էր, զոհվածների թվում կան երեք խաղաղ բնակիչներ։ Վիրավորվել է 293 զինծառայող և 7 խաղաղ բնակիչ։ 20 զինծառայող գերի է ընկել:

Քաղաքականություն