ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վրաստանի բանկի» զավթիչը նռնակից հանել է քորոցը և սպառնում է պայթեցնել

 Իրավիճակը «Վրաստանի բանկում» շարունակում է լարված մնալ։ Sputnik Վրաստանի փոխանցմամբ զավթիչը նռնակից հանել է քորոցը և սպառնացել պայթեցնել այն։ Սպառնալիքի բներքո պատանդներին հանձնում են իրավապահներին, որպեսզի փողերը պատուհանի միջոցով փոխանցվեն իրենց։

 

Հայտնի է, որ իրավապահներին հաջողվել է 3 մարդ ազատել:

 

Ներկա պահին չի հաղորդվում, թե ինչ փուլում են զավթիչի հետ բանակցությունները։ Բոլորը սպասում են ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հայտարարությանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ տղամարդը բացի գումարը պահանջել էր նաև ուղղաթիռ և Ռուսաստանի դրոշը: 
 

Քաղաքականություն