Ադրբեջանը ականանետերով և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
 

«Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
 

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան»,- նշվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ