Արևմուտքը չգիտի, թե ինչ ծառայություն է մատուցել Ռուսաստանին՝ պատժամիջոցներ կիրառելով․ Պուտին

Արևմուտքը չի հասկանում, որ պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանին ստիպել է զարգացնել սեփական ինտելեկտուալ արտադրանքը, և դա շատ լավ է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 

«Նրանք չեն էլ հասկանում, թե ինչ են արել, ստիպել են մեզ,  մեր հանքային պաշարների դափնիների վրա հանգստանալով, զարգացնել մեր սեփական ինտելեկտուալ արտադրանքը, և դա շատ լավ է, իհարկե, անհաջողություններ թույլ տալ չի կարելի»,-ասել է Պուտինն  առաջադեմ ինժեներական դպրոցների ղեկավարների և նրանց արդյունաբերական գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Քաղաքականություն