Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կմիանան ՆԱՏՕ-ին. Ստոլտենբերգ

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կմիանան դաշինքին։

 

Նա բացատրել է, որ վերը նշված երկու երկրները համաձայնության են եկել Թուրքիայի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ Անկարան նախկինում «անհանգստություն է հայտնել» մի շարք հարցերի շուրջ։

«Վստահ եմ, որ Ֆինլանդիան և Շվեդիան մոտ ապագայում կդառնան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է Ստոլտենբերգը։

Ներկայում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին աջակցել են 27 երկրներ։ Հունգարիան, Սլովակիան և Թուրքիան դեռևս կողմ չեն քվեարկել։

 

Ավելի վաղ գերմանական Die Welt թերթի սյունակագիր Կարոլինա Դրուտենը գրել էր, որ ՆԱՏՕ-ի ներսում իսկական պատերազմ է հասունանում Թուրքիայի և Հունաստանի միջև։ Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ, պաշտոնապես դաշնակիցներ են։ Այնուամենայնիվ, մինչև վերջերս այս երկրները մեկ անգամ չէ, որ կանգնած էին պատերազմի շեմին։ Մասնավորապես, 80-90-ականներին երկու երկրների դիմակայությունները գրեթե վերածվեցին զինված բախումների։

Քաղաքականություն