Նոր տեսանյութ՝ Իրանից․ ցույցերն ավելի զանգվածային են դառնում

Իրանում բողոքի ցույցերն ավելի զանգվածային են դառնում: Նրանք չեն հանդարտվում այն ​​բանից հետո, երբ 22-ամյա Մահսա Ամինին, ով բերման էր ենթարկվել «սխալ հիջաբ կրելու» համար, մահացել է ոստիկանական բաժանմունքում, փոխանցում է Nexta Live-ը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ կանայք փողոցներում հանում են գլխաշորերը, կտրում մազերը, ակտիվիստները հրկիզող խառնուրդներ են նետում ուժայինների վրա և վանկարկում «Մահ բռնապետին»։ Ցուցարարները նաև քանդում և ոչնչացնում են պետության պաշտոնական խորհրդանիշները, հրկիզում են մեքենաներ և կազմակերպում երթեր՝ փակելով Թեհրանի փողոցները։ Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին օդում նախազգուշական կրակ բացելով՝ հաղորդվում է, որ ուժայինները զանգվածային ձերբակալություններ են սկսել։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին, Իրանում մահացել է Մահսու Ամինին. նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը, քանի որ 22-ամյա աղջիկը սխալ էր կրել հիջաբը։ Բաժանմունքում աղջիկը վատացել է, իսկ մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։ Իշխանությունների տվյալներով՝ ողբերգության պատճառը սրտի կաթվածն է եղել։ Մեկ այլ վարկած են պնդում միայն ականատեսներն ու հարազատները՝ ըստ նրանց՝ աղջիկը մահացել է ոստիկանների ծեծի հետևանքով։

Քաղաքականություն

Պատահարներ