ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված գիշեր Իրանում. զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում
Իրանում ցուցարարները շուրջ մեկ շաբաթ է, ինչ հանրահավաքներ են կազմակերպում և պահանջում իշխանությունների հրաժարականը իրանցի աղջկա մահից հետո, ով կալանավորվել էր հիջաբը «սխալ» կրելու համար:
Կանայք փողոցներում հանում են գլխաշորերը, կտրում մազերը, ակտիվիստները հրկիզող խառնուրդներ են նետում ուժայինների վրա և վանկարկում «Մահ բռնապետին»։ Ցուցարարները նաև քանդում և ոչնչացնում են պետության պաշտոնական խորհրդանիշները, հրկիզում են մեքենաներ և կազմակերպում երթեր՝ փակելով Թեհրանի փողոցները։ Ոստիկանությունը ցրում է ցուցարարներին օդում նախազգուշական կրակ բացելով՝ հաղորդվում է, որ ուժայինները զանգվածային ձերբակալություններ են սկսել։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին, Իրանում մահացել է Մահսու Ամինին. նրան ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը, քանի որ 22-ամյա աղջիկը սխալ էր կրել հիջաբը։ Բաժանմունքում աղջիկը վատացել է, իսկ մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է։ Իշխանությունների տվյալներով՝ ողբերգության պատճառը սրտի կաթվածն է եղել։ Մեկ այլ վարկած են պնդում միայն ականատեսներն ու հարազատները՝ ըստ նրանց՝ աղջիկը մահացել է ոստիկանների ծեծի հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները «Եռաբլուրից» քաշքշելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին
Այսօր վաղ առավոտից ոստիկանական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, գրում է Hraparak. am-ը: Կարմի...
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...
Տուապսեի շրջանից զորակոչվածների 90%-ը հայե՞ր են. ինչ փաստաթուղթ է տարածվում
Համացանցում տարածվել է փաստաթղթի լուսապատկեր, որում ներկայացված է Ռուսաստանի Տուապսե շրջանից զորակոչված ՌԴ քաղաքացիների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ հայտարարությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված սահմանին ադրբեջանակն կողմի սադրանքի հետ: Նշվում...