ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզվել է «Սուրմալու»-ի հրդեհված շենքի պատերից մեկը․ կան վիրավորներ

Երևանում քամու հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնի պատերից մեկը  փլուզել է,  կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է օգտատեր Սամսոն Գրիգորյանը և կից ներկայացնում տեսանյութ, որտեղ երևում է, որ փլատակների տակ մեքենաներ են մնացել։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ  ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ փլուզվել է «Սուրմալու»  առևտրի կենտրոնի հրդեհված պատերից մեկը, որի հետևանքով կան 3 վիրավոր, որոնցից 2-ը տեղում բուժօգնություն է ստացել, մեկը հոսպիատալացվել է։ 

 

«Փլատակների տակ մարդ, նախնական տվյալներով, չկա։ Տեղում աշխատում է ԱԻՆ-ը»,-ասաց Կոստանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ