Օրվա լրահոս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Նա նշել է, որ հենց այսօրվանից կմեկնարկեն մոբիլիզացիոն աշխատանքները։ 

 

«Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս պահեստազորում են և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայած, որոշակի զինվորական մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող քաղաքացիները։ Զինվորական ծառայության զորակոչվածները, նախքան ստորաբաժանումներ ուղարկելը, առանց ձախողման կանցնեն լրացուցիչ զինվորական պատրաստություն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»։

 

Հատուկ գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վճարումներ և պայմանագրով ծառայող զինծառայողների կարգավիճակ։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր արձել, որ ռուսական բանակում պայմանագրով ծառայող օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն կստանան պարզեցված կարգով


 

Վերջին նորություններ