Օրվա լրահոս

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել. 

 

«Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր ներկայումս պահեստազորում են և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայած, որոշակի զինվորական մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող քաղաքացիները։ Զինվորական ծառայության զորակոչվածները, նախքան ստորաբաժանումներ ուղարկելը, առանց ձախողման կանցնեն լրացուցիչ զինվորական պատրաստություն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը»,-նշել է Ռուսաստանի ղեկավարը։ 

 

Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում Rossiya-24-ի եթերում մանրամասնեց հայտարարությունը՝ ասեելով, որ ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ռեզերվում են, ենթակա են զորակոչի, իսկ ուսանողների որևէ մոբիլիզացիայի մասին խոսք չկա, զորակոչիկները ենթակա չեն զորահավաքի։

 

Շոյգուն խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, ասել է, որ մեծ ու դժվարին մարտական աշխատանք է ընթանում, զինծառայողները դա անում են պատվով:

 

Շոյգուն ընդգծել է, որ իրենք կռվում են ոչ այնքան Ուկրաինայի, որքան հավաքական Արևմուտքի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային մատակարարում է հսկայական քանակությամբ զենք, մոտ 70 ռազմական և ավելի քան 200 քաղաքացիական արբանյակներ, ՆԱՏՕ-ի ողջ խումբն աշխատում է Ուկրաինայի շահերից ելնելով, մինչդեռ Կիևն ավելի ու ավելի հաճախ օգտագործում է արևմտյան զենք խաղաղ բնակչությանը հարվածելու համար։

Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան արդեն կորցրել է բանակի կեսը՝ 61 207 զոհ, 49 368 վիրավոր, մինչդեռ ռուսական բանակն ունի 5937 զոհ:
 

Վերջին նորություններ