Օրվա լրահոս

Թուրքիայի առողջարանային Մարմարիսում անտառային հրդեհը մարելու համար 14 ինքնաթիռ և 35 ուղղաթիռ է ներգրավված:

Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը։

 

«14 ինքնաթիռ, 35 ուղղաթիռ և 472 հրշեջ շարունակում են պայքարել կրակի դեմ», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բռնկումը սկսվել է Յալանչիբոգազի անտառային զանգվածում: Կրակի տարածմանը նպաստել է քամին։

 

Թուրքական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ էլ հաղորդում են, որ Թուրքիայի Մարմարիս քաղաքում հրդեհները մարող ռուսական ուղղաթիռ է կործանվել։ Նշվում է, որ պատահարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 5 մարդ։ 

 

 

Վերջին նորություններ