31 մլն 664.2 հազար դրամ՝ Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վերանորոգման համար

Էկոնոմիկայի նախարարության սանհանգույցների վերանորոգման համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 31 մլն 664.2 հազ. դրամ: Որոշումը ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում:

Նախագծով ակնկալում են, որ այդ որոշումով բարվոք պայմաններ կստեղծեն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար:

 

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար:  Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ