Առաջիկայում մենք ցանկանում ենք ավելի շահավետ պայմաններով մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է մեծացնել ԱՄՆ-ից գնվող հեղուկ բնական գազի ծավալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

 

Նշվում է, որ  Էրդողանն այս մասին հայտարարել է Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

 

«Առաջիկայում մենք ցանկանում ենք ավելի շահավետ պայմաններով մեծացնել ԱՄՆ-ից գնվող գազի ծավալները։ Մենք պատրաստ ենք համագործակցել ամերիկյան հեղուկ բնական գազի՝ տարածաշրջանի երկրներ մատակարարելու հարցում», - ասել է Էրդողանը։

 

Ներկայում Թուրքիային գազ մատակարարող հիմնական երկրներն են Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը։

Քաղաքականություն

Պատահարներ