ԵՄ-ն չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը. Բորել

Եվրամիությունը չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, սակայն կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, վարել հակառուսական պատժամիջոցների քաղաքականություն, ճեպազրույցում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է РИА Новости-ն:

«Դա տեղի չի ունենա՝ մենք չենք մասնակցում պատերազմին և չենք մասնակցելու, մենք չենք պատրաստվում ուղղակիորեն մասնակցել, մենք աջակցելու ենք Ուկրաինային: Բաղադրատոմսը նույնն է՝ ռազմական աջակցություն, տնտեսական և անհատական պատժամիջոցներ»,- ասել է Բորելը։
 

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

Քաղաքականություն

Պատահարներ