Էմանուել Մակրոնն ակնկալիքներ ունի Մոսկվայից և Կիևից

Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, հենց որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան։ 

Այդ մասին BFMTV-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Նա հավելել է, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Ուկրաինայի կողմից առաջադրված պահանջները, այդ թվում՝ պետական ​​սահմանների վերականգնումը «գոնե այն տեսքով, որը կար փետրվարին»։ 

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի հետ» և պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։

Քաղաքականություն