Հայաստանի երեք նախկին նախագահներն ու Վեհափառն այսօր կհանդիպեն

Այսօր Էջմիածնում հանդիպելու են Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայանալու է Էջմիածնում։ Այս մասին հայտնում է News.am-ը։ 

Նախատեսվում է, որ հանդիպմանը քննարկվելու են երկրի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերները, ապագան։ 

Pastinfo-ի տվյալներով ՝  հանդիպմանը մասնակցելու են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։

Քաղաքականություն

Պատահարներ