ՀՀ-ում ՌԴ դեսպանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

 Հայաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և մնում են դաշնակցային։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության անդամների հետ հանդիպման ժամանակ։

 

«Մեր գործընկերների հետ տարվում է աշխատանք այն հարցերի կարգավորման ուղղությամբ, որոնք կարևոր են ՌԴ-ի համար», - նշել է դեսպանը:

Նշվում է, որ դիվանագետը կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ընթացիկ գործունեությանը վերաբերող, ինչպես նաև ապագայի ծրագրեր` կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև այլ արդիական թեմաների, այդ թվում ՝ աշխարհաքաղաքական գործընթացների:

Քաղաքականություն

Պատահարներ