Ինչ կարժենա Գերմանիայի համար ռուսական էներգակիրների փոխարինումը

 Գերմանիան պետք է ամբողջությամբ օգտագործի իր հարկաբյուջետային քաղաքականությունը՝ տնտեսությունը պաշտպանելու եւ բիզնեսում ու արդյունաբերության մեջ ներդրումները պահպանելու համար։ Այս մասին Reuters-ին ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Նրա խոսքով՝ ներդրումներ կատարելու գերմանական բիզնեսի եւ արդյունաբերության կարողությունը մի փոքր մտահոգում է՝ հաշվի առնելով էներգակիրների բարձր գները:

 

Նա հավելել է, որ ռուսական էներգակիրների ներմուծման հարկադիր փոխարինումը Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար այս տարի մոտ 60 միլիարդ եվրո կարժենա, իսկ հաջորդ տարի՝ 100 միլիարդ եվրո:

Սպասվում է, որ կանցլեր Օլաֆ Շոլցը հանգստյան օրերին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պայմանագրեր կստորագրի, հավելել է նա։

Քաղաքականություն