ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Anonymous»-ն աջակցություն է հայտնել Հայաստանին

 «Anonymous» միջազգային հաքերային խումբը աջակցություն է հայտնել Հայաստանին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։

Մասնավորապես, խումբը Twitter-ի իր էջում տարածել է System of A Down ռոք խմբի հայտարարությունը, որում երաժիշտները խոսում են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին։

 

«Աշխարհը խորը շունչ քաշելու կարիք ունի»,- գրել է «Anonymous»-ը` կից ավելացնելով «StandwithArmenia» հեշթեգը:

Նշենք, որ «Anonymous»-ի թվիթերյան էջին հետևում է ավելի քան 7 միլիոն օգտատեր:

Քաղաքականություն

Պատահարներ