Ռուսաստանի նախագահը նման բան չի ասել․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպարկեշտ է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից միջուկային սպառնալիքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի կեղծ մեջբերումը։ 


«ԱՄՆ նախագահի ելույթն անպարկեշտ է ոչ այն պատճառով, որ նրանք իրավունք չունեն զբաղվելու այլ երկրներով։ Բանն այն է, որ նա սկսել է իբր Ռուսաստանի նախագահի մեջբերումից։ Մենք ստուգել ենք Բայդենի խոսքերը։ Բայդենը դա հստակ է ասում, իսկ Ռուսաստանի նախագահը նման բան չի ասել»,– «Соловьев Live–ի» ուղիղ եթերում պարզաբանել է դիվանագետը։ 


Ինչպես նշել է Զախարովան, ԱՄՆ նախագահն ամրագրել է այն, ինչ հիմա տարածվում է ամերիկյան ԶԼՄ-ներում։ 
«Սա բացարձակապես քարոզչական քայլ է, որը պարտադրվում է հանրությանը, հասարակական կարծիքին` ի հեճուկս այն ամենի, ինչ իրականանում է ասվել»,– եզրափակել է Զախարովան։ 


Նախօրեին, ելույթ ունենալով ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից, Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն իբր բացահայտ սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ` դրանով իսկ անտեսելով դրա չտարածման ռեժիմը։ 


Այդ հայտարարությունը հնչել է քաղաքացիներին ուղղված Պուտինի ելույթից մի քանի ժամ անց, որտեղ նա հայտարարել է, թե Արևմուտքը հակառուսական հռետորաբանության մեջ անցել է չափերը, իսկ Ռուսաստանի հասցեին մշտական սպառնալիքներ են հնչում։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից գործի է դրվել «միջուկային շանտաժը»։ Պուտինը հիշեցրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ–ի դաշնակիցներին, որ Ռուսաստանի ռազմական տեխնիկան որոշ բաղադրիչներով գերազանցում է արտասահմանյանին, նախազգուշացրել է ՌԴ–ին միջուկային զենքով սպառնացողներին, որ քամիները նաև իրենց ուղղությամբ կարող են շրջվել։ 
 

Քաղաքականություն