ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ տեսք ունի Ջերմուկն այսօր՝ ադրբեջանական հարձակումից հետո

Քաղաքացիական ենթակառուցվածքներից առաջինը հարվածել են Ջերմուկի ճոպանուղուն։ News.am–ի հետ զրույցում համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը պատմել է, որ առաջին հարվածը եղել է ճոպանուղին փակելուց րոպեներ անց, աշխատողը հրաշքով է փրկվել. «Քաղաքի վրա առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո եղել է զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները: Էլի հարվածներ են եղել ճոպանուղուն դադարներով: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Հաստատ ճոպանուղուն թիրախային են հարվածել: Երեւի մտածել են, որ սա ռազմավարական, վտանգավոր կառույց է, որովհետեւ ճոպանուղու գագաթից երեւում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»։

 

Տեսանյութը՝ News.am-ի․ 

Քաղաքականություն

Պատահարներ