Տիգրան Ավինյանին վաղը փոխքաղաքապետ կնշանակեն․ «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ամեն գնով Երևանի փոխքաղաքապետ նշանակել: Եվ չնայած՝ սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով Երևանի ավագանու նիստը հետաձգվել էր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հետ չեն կանգնել իրենց մտքից: Ավելին, հենց վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա Երևանի ավագանու նիստ: 

 

Մենք տեղեկացանք, որ օրակարգի հենց առաջին հարցն էլ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցն է: Առհասարակ, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, սակայն իշխանությունների համար այս պահին օրակարգայինը հենց Տիգրան Ավինյանի նշանակումն է, և, չնայած, սահմաններում լարվածությունը դեռ պահպանվում է, սակայն դա հետ չի պահում նրանց՝ կատարելու իրենց ծրագիրը:

 

Հավելենք, որ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, և չնայած Երևանի ավագանու հերթական ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն սկսել է քարոզարշավը և PR քայլեր է իրականացնում անգամ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դժբախտության ֆոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն