Զասը այցելել է Վայոց ձորի մարզ, ուսումնասիրել հրետակոծության ենթարկված վայրերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այցելել է Վայոց ձորի մարզի` Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջան։

Նա հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Նա նաև ուսումնասիրել է հրետակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ