Ադրբեջանցիները խոշտանգում են ինչպես ողջ մարդկանց, այնպես էլ դիերը. դիմելու ենք ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան

Շուրջ 20 անձ գերության մեջ է գտնվում, տեղեկություններ կան նաև անհետ կորածների մասին, չի բացառվում, որ նրանք գերեվարված լինեն, դիերի հանձնման և նույնականացումից հետո վերջնական տվյալներ կլինեն: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
 

Սահակյանի խոսքով՝ հաճախ խոշտանգվում են ոչ միայն ողջ մարդիկ, այլ նաև դիերը և չեն վերադարձնում, որ կատարված հանցագործությունները չբացահայտվեն:
 

Ադրբեջանցիները, ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո, շարունակում են կտրել զինծառայողների ականջները և գլխատել։
 

Անդրադառնալով հրապարակված տեսանյութերին՝ իրավապաշտպանը նշեց, որ ադրբեջանցիները հաճախ միտումնավոր հին տեսանյութեր են հրապարակում, որ շփոթմունք առաջացնեն և նվազեցնեն իրավական գործընթացներում հայկական կողմի համար տեսանյութերի ապացուցողական նշանակությունը:

Քաղաքականություն

Պատահարներ