Ֆրանսիան քարտեզ է հրապարակել․ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ նշված տարածքներ

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ ռազմական նոր էսկալացիայի հնարավորության պատճառով։

 

«Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ (Նախիջևանի ինքնավար մարզ) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ ճանապարհորդելը խստիվ խորհուրդ չի տրվում»,- ասվում է հայտարարության մեջ։ 

 

Ֆրանսիան քարտեզում  կարմիր գույնով նշել է շատ վտանգավոր համարվող տարածքները, նարնջագույնով՝ միջին վտանգավորության։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ