Հանրաքվեների դրական ելքի դեպքում կհետևեն խորհրդարանի և Պուտինի գործողությունները. Պեսկով

Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեներից հետո դրական որոշման դեպքում կհետևեն խորհրդարանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Անկասկած, կպահանջվի թե մեր խորհրդարանի, թե նախագահի որոշումը, անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրումը, մի շարք ընթացակարգեր։ Ամեն ինչ կկատարվի գործող օրենսդրությանը համապատասխան։ Գրեթե համոզված եմ, որ ճանաչման գործընթացը բավականին արագ կլինի»,-ասել է Պեսկովը:

 

 

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում մեկնարկել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեն: Քվեարկությունը կշարունակվի հինգ օր` մինչև սեպտեմբերի 27-ը։

 

Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է մարդկանց պաշտպանության նպատակով գործողություն, քանի որ Կիևի ռեժիմի կողմից ժողովուրդը ենթարկվել է ծաղրի, ցեղասպանության։

Նրա խոսքով` ծրագրվում է անցկացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար։ Իսկ ռուսական ռազմական գերատեսչության խոսքով` գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն է։

 

Ի պատասխան Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Քաղաքականություն

Պատահարներ