Իրանցի սահմանապահները Խոդաֆերինի շրջանում մի խումբ ահաբեկիչներ են ձերբակալել

Իրանցի սահմանապահները Խոդաֆերինի շրջանում մի խումբ ահաբեկիչներ են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանապահ ծառայության ղեկավարը և նշում, որ Խոդաֆերինի սահմանապահները և օպերատիվ հետախուզական խումբը հայտնաբերել և ձերբակալել են ահաբեկչական խմբավորման երկու անդամների, ովքեր մտադիր էին երկիր մուտք գործել անկարգություններին և վանդալիզմին մասնակցելու համար։ 

Ձերբակալվածներից առգրավվել են տարբեր տեսակի զենքեր։ 

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։

Քաղաքականություն

Պատահարներ