Կիսամերկ ֆեմինիստները՝ Իրանի դեսպանատան մոտ․ Մադրիդ

Այսօր Մադրիդում Իրանի դեսպանատան դարպասների մոտ 4 կիսամերկ ֆեմինիստ ակտիվիստներ ակցիա են անցկացրել։ Այդ կերպ նրանք բողոք են հայտնել Իրանում կանանց ճնշելու դեմ, ինչի հետևանքով ոստիկանական բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։ Նա ձերբակալվել էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։

Կնոջ մահից հետո Իրանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել։ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, գործադրվել է նաև հրազեն։ Ցուցարարների շարքերում կան զոհեր։

Քաղաքականություն

Պատահարներ