Ո՞ր քաղաքացիները ենթակա չեն զորահավաքի. ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի ֆինանսական համակարգի, ինչպես նաև առանձին բարձրտեխնոլոգիական ճյուղերի աշխատանքն ապահովելու համար որոշում է ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին համապատասխան մասնագիտությունների և վերապատրաստման ուղղությունների գծով մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության մեջ չներգրավելու մասին։ 

 

Մասնավորապես` զորահավաքի ենթակա չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հավատարմագրված կազմակերպություններում և ներգրավված են ՏՏ ոլորտում լուծումների մշակման, զարգացման, ներդրման, ուղեկցման և շահագործման և տեղեկատվական ենթակառուցվածքի գործունեության ապահովման գործում:

 

Խոսքը նաև այն մասնագետների մասին է, որոնք աշխատում են «տեղեկատվության և կապի բնագավառում համակարգաստեղծ կազմակերպություններում, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց մասին, որոնք գրանցված զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր և (կամ) խմբագրություն և (կամ) հրատարակիչ և (կամ) հեռուստաալիքի, ռադիոալիքի հեռարձակող են հանդիսանում և ներգրավված են զանգվածային լրատվության միջոցների արտադրանքի ստեղծման և (կամ) տարածման մեջ:

 

Զորահավաքի ենթակա չեն նաև այն քաղաքացիները, որոնք աշխատում են ազգային վճարային համակարգի և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի կայունությունը, բանկային իրացվելիության կառավարումը, կանխիկ դրամական շրջանառությունն ապահովող կազմակերպություններում։

 

Զորահավաքին քաղաքացիների ներգրավումից ազատելու հիմք կհամարվեն քաղաքացիների ցուցակները, որոնք համապատասխան կազմակերպությունների ղեկավարները սահմանված ձևով ներկայացնում են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբ:

Քաղաքականություն

Պատահարներ