Պետք է ոչ թե վարկերի տարկետում անել, այլ համաներում սահմանել․ Սիմոնյանը՝ զորահավաքի կանչված քաղաքացիների մասին

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է մոբիլիզացված քաղաքացիների աշխատատեղերի պահպանման մասին որոշումը: Մոբիլիզացված քաղաքացիները կկարողանան պահպանել աշխատանքային պայմանագիրը և հետագայում վերադառնալ իրենց նախկին աշխատավայր։ Մասնակի զորահավաքի կանչված Ռուսաստանի քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրերը կկասեցվեն, բայց չեն լուծարվի: 

 

Իսկ ի՞նչ է լինելու մասնակի զորահավաքի կանչված Ռուսաստանի քաղաքացիների վարկերի հետ: Օրինակ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամի իր ալիքում առաջարկում է ոչ թե վարկերի տարկետում անել, այլ համաներում սահմանել: Նա նաեւ իր գրառման մեջ նշել է, որ իր գրածն ամենեւին չի նշանակում, թե նման որոշում կա կայացված։ Պարզապես կարծում է, որ դա ճիշտ որոշում կլինի:

Քաղաքականություն

Պատահարներ