Քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադը»

 Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ամբողջությամբ բարեկարգել «Կասկադ» համալիրը:

 

Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նշեց, որ Գաֆէսճեան հիմնադրամի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ «Կասկադի» փոսորակը, որը 2002 թվականի մայիսին համայնքը նվիրաբերել էր Գաֆէսճեան հիմնադրամին, ամբողջությամբ հետ վերադարձվի Երեւան համայնքին։

 

«Մտադրություն կա այնտեղ կառուցել Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը։ Կունենանք նաեւ ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա Երեւանում ակտիվացնել մշակութային կյանքը»,- հավելեց քաղաքապետը:

Քաղաքականություն

Պատահարներ