Տավուշում իրավիճակը հանգիստ է. մարզպետարանի հայտարարությունը

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին տեղեկությունը հայտարարել է Տավուշի մարզպետարանը:
 

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

 

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,- նշվում է հաղորդագրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ