Օրվա լրահոս

Ապացույցներ կան գերեվարված զինվորների նկատմամբ խոշտանգումների, արտադատական ​​մահապատիժների և դիակների պղծման մասին, այդ թվում՝ կին զինվորների։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ում ելույթ ունենալիս։

 

 «Նման վայրագությունները տասնամյակներ շարունակվող քաղաքականության ուղղակի արդյունք են՝ ադրբեջանական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու», ասել է նա։

 

Փաշինյանի խոսքով` սա ուղղակի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

 

«Ադրբեջանը միտումնավոր հարձակվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է նա։

Վերջին նորություններ