Ադրբեջանի ՊՆ նախարարը հրահանգել է անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ, որի ժամանակ վերլուծվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քելբաջարի (Քարվաճառի) եւ Լաչինի ուղղությամբ, նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հասանովը հրահանգել է անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք, որ կարող է իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։ 

Հանդիպման արդյունքում կոնկրետ առաջադրանքներ են դրվել զինվորական ծառայության կազմակերպման մասով։

Քաղաքականություն

Պատահարներ