«Անձրև ա, ցուրտ, ժողովուրդը սոված ա»․ Ի՞նչ իրավիճակ է Լարսի անցակետում

Երեկ  հայտնել էինք, որ Լարսի Հյուսիսային Օսեթիայի անցակետի տարածքից մեզ են զանգել մի խումբ հայեր և նշում են, որ արդեն մի օր է չեն կարողանում հատել սահմանը և վերադառնալ Հայաստան։ 

 

Սահմանային անցակետը փակ չէ, պարզապես ռուսական կողմը խիստ ստուգումներ է իրականացնում, քանի որ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարելուց հետո շատերը փորձում են լքել ՌԴ տարածքը։  

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեծաթիվ հերթերի պատճառով բարդ իրավիճակ է ստեղծվել բեռնատարների համար, քանի որ վարորդները մի քանի օր հերթում սպասելով հիմա հասկանում են, որ դժվարանում է իրենց կացության հարցը։

 

«Արդեն անհնար է։ Այստեղ շատ մարդիկ կան, շատ, ոմանք նաև առանց մեքենաների են հերթում սպասում։ Մեր մեքենաների հերթը չի հասնի, սոված ենք խանութ չկա, չոլում կանգնած ենք, 1կմ կա, որ հասնեմ Լարսի անցակետ, ինձնից առաջ ու հետո հերթը չի երևում»,-ասաց մեր զրուցակիցը։ 

 

Auroranews-ի հարցին, թե ի՞նչ մեկնաբանություն են տալիս անցակետի աշխատակիցները ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ մեր զրուցակիցն ասաց․

 

«Ոչինչ չգիտեն, ոչինչ չեն ասում։ Հիմա անձրևա, ցուրտ, ժողովուրդը սոված»։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  տեղեկություններ և տեսանյութեր էին տարածվում, որում քաղաքացիները  պատմում էին կիլոմետրերով հերթերի մասին, ինչպես նաև այն մասին, որ երիտասարդներին տաքսիներով իջեցնում են անցակետին մոտ տարածքում, որպեսզի կարողանան շուտ հատել սահմանը։


 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ